Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել երեք քաղաքի քաղաքապետերի՝ PKK-ի հետ կապերի պատճառով

Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել երեք քաղաքի քաղաքապետերի՝ PKK-ի հետ կապերի պատճառով

Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է երկրի արևելքում Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետերին պաշտոնանկ անելու մասին՝ նրանց մեղադրելով երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PPK) հետ կապերի մեջ։ «PPK-ի կառույցներն իրենց ապօրինի նպատակների համար օգտագործել են մի քանի քաղաքապետերի, որոնք այդ ահաբեկչական կազմակերպությանը ցուցաբերել են ֆինանսական, տրանսպորտային և վարչական աջակցություն։ Հետաքննության արդյունքում Դիարբեքիր, Մարդին և Վան քաղաքների քաղաքապետեր Սելչուկ Մըզարքլըն, Ահմեթ Թյուրքը և Բեդիա Օզգյոկչե Էրթանը պաշտոնանկ են արվել»,-ասվում է հաղորդագրությունում։