Իրանական լցանավը լքել է Ջիբրալթարը

Իրանական լցանավը լքել է Ջիբրալթարը

Grace 1 իրանական լցանավը, որը կալանվել է հուլիսի 4-ին, լքել է Ջիբրալթարը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը։ «Մենք հաստատում ենք, որ Ջիբրալթարի ջրերում 45 օր կանգառից հետո իրանական նավթային լցանավը սկսել է դեպի միջազգային ջրեր շարժվել»,-նշել է դեսպանը։ Կիրակի The Wall Street Journal պարբերականը տեղեկացրել է, որ լցանավը Ջիբրալթարը լքել է տեղի ժամանակով 23։00-ին։