Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է. Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է. Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել. «Ռուբեն Վարդանյանի հետ յուրաքանչյուր հանդիպումս, առանց չափազանցության, նոր որակի տնտեսություն կառուցելու մի յուրահատուկ քննարկման է վերածվում: Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է, և իրար հետ մի բաժակ թեյի շուրջ զրուցելու կամ թեկուզ բռնցքամարտ դիտելու ժամանակ ունենք: Իրականում խոսելու, քննարկելու շատ բան կա, նոր գաղափարներ ու մտահղացումներ ևս: Իսկ եթե հակիրճ, ապա հայկական աշխարհը փոխելու, այն ավելի ուժեղ և ինտելեկտուալ դարձնելու Ռուբենի երազանքի մի կարևոր մասը ծրագրերի տեսքով պետք է իրականացնենք Արցախում: «Արցախյան մեծ հարսանիք»-ի ամենաանձնվեր քավորներից մեկի հետ մեծածավալ նախագծերի մասին քննարկումներիս վերաբերյալ կգրեմ ավելի ուշ»: