Թբիլիսիի փողոցները փակվել են «Ֆորսաժի» նկարահանումների պատճառով

Թբիլիսիի փողոցները փակվել են «Ֆորսաժի» նկարահանումների պատճառով

Թբիլիսիում և Ռուսթավիում մի շարք փողոցների երթևեկությունը կսահմանափակվի ամերիկյան «Ֆորսաժ 9» ֆիլմի դրվագների նկարահանումների պատճառով, հաղորդում է Georgia Online-ը: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, շարժումը սահմանափակ կլինի օգոստոսի 18-ից 27-ը: Ինչպես նշվում է, երթևեկությունը արգելափակվելու է Իոն Վաքելի փողոցից մինչև Վաժա Փշավելա նրբանցքը: Հստակեցվում է, որ տրանսպորտային միջոցների համար այդ հատվածը փակ կլինի շուրջօրյա, իսկ հետիոտների համար՝ ժամը 21.00-ից մինչև 07.00-ն: Միևնույն ժամանակ, սահմանափակումը չի վերաբերում շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատներին: