Բուրջանաձեն սխալ է անվանել Վրաստանի ԱՊՀ-ից դուրս գալը

Բուրջանաձեն սխալ է անվանել Վրաստանի ԱՊՀ-ից դուրս գալը

Վրացական ընդդիմադիր գործիչ և երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն սխալ է անվանել երկրի դուրս գալը Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նա խոստովանել է, որ ոչ մի օգուտ չի տեսնում այդ որոշումից: «Վրաստանը շրխկացրեց դուռը, և դա միայն քաղաքական ժեստ էր: Քաղաքականության մեջ նման որոշումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում»,- ասել է Բուրջանաձեն: Նա հավելել է, որ ԱՊՀ-ում կազմակերպության անդամ-երկրների ներկայացուցիչների հետ շփման հնարավորություն կար, այդ թվում նաև Ռուսաստանի: Բուրջանաձեն կատարվածը սխալ է համարել, քանի որ ԱՊՀ-ին անդամակցությունը երկրի ինքնիշխանության խախտում չէր: Վրաստանը դադարել է Համագործակցության անդամ լինել 2009-ի օգոստոսի 18-ից: