ԱՄՆ-ը մտադիր է երկարաձգել արտոնագիրը Huawei-ի համար. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ը մտադիր է երկարաձգել արտոնագիրը Huawei-ի համար. ԶԼՄ-ներ

ԱՄՆ առևտրի նախարարությունը մտադիր է 90 օրով երկարաձգել արտոնագիրը և հետաձգել Huawei-ի դեմ սահմանափակումները, որպեսզի չինական ընկերությունը կարողանա շարունակել գնել ամերիկյան արտադրանքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ինչպես նշվում է, ԱՄՆ իշխանությունները կերկարաձգեն «ժամանակավոր գլխավոր արտոնագիրը» Huawei-ի համար: Հուլիսին Huawei-ի տնօրենների խորհրդի նախագահ Լյան Հուան «անարդարացի և անազնիվ» է համարել ընկերությունը սև ցուցակում ներառելու որոշումը և կոչ է արել հանել արտահանման սահմանափակումները: