Իլոն Մասկը արտահայտվել է Մարսին միջուկային հարված հասցնելու օգտին

Իլոն Մասկը արտահայտվել է Մարսին միջուկային հարված հասցնելու օգտին

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կրկին խոսելէ Մարսին միջուկային հարված հասցնելու մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Մենք միջուկային հարված ենք հասցնելու Մարսին», - գրել է նա: Ամերիկայի ձայնի համաձայն՝ այս հաղորդագրությունը հավանաբար վերաբերում է այն գաղափարին, որն ավելի վաղ բարձրաձայնել էր Մասկը, որ Մարսի վրա միջուկային հարվածը կարող է այս մոլորակը պիտանի դարձնել մարդկանց բնակության համար: 2015-ին Մասկը ասել է, որ մոլորակի բևեռների վրա ջերմամիջուկային ռումբեր գցելը այն ավելի տաք կդարձնի: Ըստ նրա տեսության՝ նման պայթյունները բևեռներից վեր կստեղծեն մանր «արևներ», բևեռների սառույցից ջուրը կգոլորշանա՝ ազատելով ածխածնի երկօքսիդը, որն էլ իր հերթին ջերմոցային էֆեկտ կստեղծի մոլորակի վրա՝ գրում է Business Insider-ը: https://twitter.com/elonmusk/status/1162218267932446724?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1162218267932446724&ref_url=https%3A%2F%2Fwww.unian.net%2Fscience%2F10654293-ilon-mask-vyskazalsya-za-yadernyy-udar-po-marsu.html