Փոքր քայլերով՝ մեծ հաջողություն

Փոքր քայլերով՝ մեծ հաջողություն

Այսօր Կոտայքի մարզի Ծաղկածոր քաղաքում մեկնարկած «Իմ Քայլը» հանուն Կոտայքի մարզի»» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումի ժամանակ, որին մասնակցում էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Պաշինյանը, նախարարներ, Կոտայքի մարզի ղեկավարությունն ու այլ պաշտոնատար անձինք, «Բեկոն պրոդուկտ» ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանն իր ողջույնի խոսքում առանձնահատուկ կարևորեց այն համոզմունքը, որ անհնարին ոչինչ չկա և ամեն ինչ սկսվում է հենց փոքր քայլերից, և որպես օրինակ առանձնացրեց ընկերության անցած ճանապարհը: Պարոն Մարգարյանն իր ելույթում ասաց. «Դեռևս 24 տարի առաջ «Բեկոն Պրոդուկտ» ընկերությունում աշխատում էր 3 աշխատակից, աշխատանքային տարածքը չէր գերազանցում 50 քմ-ը։ Այսօր իրավիճակը միանգամայն այլ է. Բեկոնը` մեծ ընտանիք է, որի գործունեության հիմքում անվերջ կատարելագործման համոզմունքն է»: Ինչպես ընկերության հիմնադիր տնօրենն է նշում «Երբ վստահում ես արժանի մարդկանց, ճանապարհն անհամեմատ հեշտ է դառնում, և այսօր այդ մարդկանց քանակն անցում է 200-ը»: Ներկաների ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ «Բեկոն պրոդուկտ» ընկերության առաքելությունն է ստեղծել բարձրակարգ մսամթերք. լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին` ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը: Մարտահրավերներին ավելացել են նաև արտահանման ծավալների ավելացումը: Հզոր արտադրամաս, ժամանակակից տեխնոլոգիաներ, որակավորված և բանիմաց մասնագետներ, ընտանեկան ջերմություն, արդյունաբերական արտադրության ճշգրտություն…Պարոն Մարգարյանը բոլոր ներկաներին սիրով հրավիրեց Բեկոն ընկերության գործարան տեսնելու, և ինչպես անձամբ որակեց, միասին կիսելու որակյալ պրոդուկտ ստեղծելու հաճույքն ու ոգևորությունը: «Այսօր այստեղ ենք նոր համագործակցույթան և հնարավորությունների ձեռքբերման ակնկալիքով»,- իր խոսքն եզրափակեց Բեկոն պրոդուկտ ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանը: