Նոր հարձակում՝ եկեղեցու ուղղությամբ. Կաթողիկոսին կպատժեն «անհնազանդության» համար. «Հրապարակ»

Նոր հարձակում՝ եկեղեցու ուղղությամբ. Կաթողիկոսին կպատժեն «անհնազանդության» համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում։ Իշխանություններին խիստ զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը, և առաջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար կաթողիկոսին պատժել՝ կրկին ակտիվացնել «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը։ Առաջին «դաստիարակչական ապտակը» եղավ համահայկական խաղերի հանդիսավոր բացման միջոցառմանը, երբ կաթողիկոսին չհրավիրեցին։ Կոնվենցիան չընդունելու կոչը հոգևոր առաջնորդների կողմից հնչել էր հուլիսի 26-ին, իսկ համահայկական խաղերի բացումն օգոստոսի 6-ին էր»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: