Մեսսին չի մասնակցի Լա լիգային առաջին տուրին

Մեսսին չի մասնակցի Լա լիգային առաջին տուրին

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին բաց կթողնի Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը: Մեսսին, ով դեռևս վերջնականապես չի վերականգնել վնասվածքից, բաց է թողել թիմի վերջինս մարզումը ևս, որով «Բարսելոնա»-ն նախապատրաստվում էր առաջնության մեկնարկային տուրի` «Ատլետիկ»-ի դեմ խաղին: Մեսսին բաց է թողել նաև «Բարսելոնա»-ի` ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքը: Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության անդրանիկ տուրը կմեկնարկի հուլիսի 16-ին: Երևանի ժամանակով 23:00-ին Բիլբաոյի «Ատլետիկ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնա»-ին: