Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 18 մլրդ դոլար են կորցրել

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 18 մլրդ դոլար են կորցրել

Աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ 9 գործարարներ, օգոստոսի 14-ին, չորեքշաբթի 18 մլրդ դոլար են կորցրել։ Այս մասին հաղորդում է Forbes-ը։ Նշվում է, որ այդպիսի անկման պատճառն ԱՄՆ-ում ֆոնդային ցուցանիշի անկումն է։ Dow Jones ցուցանիշը 2019-ին առավելագույն անկումն է ապրել։ Այսպես, Ջեֆ Բեզոսը կորցրել է 3․5 մլրդ դոլար, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 3․2 մլրդ դոլար, իսկ LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Արնոն՝ շուրջ 3 մլրդ դոլար։