Բագրատաշենի մաքսատան աշխատակիցների անակնկալը «Արարատ-Արմենիային»

Բագրատաշենի մաքսատան աշխատակիցների անակնկալը «Արարատ-Արմենիային»

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ջերմ ընդունելության է արժանացել Բագրատաշենի մաքսատանը: Ընդունելության վերաբերյալ երևանյան թիմի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում երեկ Հայաստանի «Արարատ-Արմենիան» Թբիլիսում տեղի ունեցած պատասխան խաղում «Սաբուրթալոյին» հաղթել էր 2։0 հաշվով (առաջին խաղում պարտվել էր 1:2 հաշվով) և դուրս եկավ փլեյ-օֆֆ: Մեր թիմը վերադառնում է Երևան: