Կրկեսային փարթի՝ նախարարության շենքում. Ինչպես են նշել Սուրեն Պապիկյանի քարտուղարուհու ծննդյան տարեդարձը. «Հրապարակ»

Կրկեսային փարթի՝ նախարարության շենքում. Ինչպես են նշել Սուրեն Պապիկյանի քարտուղարուհու ծննդյան տարեդարձը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկեսային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը։ Հոբելյարի տոնը լիարժեք դարձնելու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նախարարության անձնակազմին՝ նրանց կտրելով հոգսաշատ աշխատանքային առօրյայից։ Քարտուղարուհին Ֆեյսբուքում ծննդյան օրվանից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակներով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրածուին։ Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: