Հրայր Թովմասյանը միայնակ չէ այս խաղում. «Իմ քայլի» պատգամավոր

«Այդ ուժերը որևէ բարոյական իրավունք չունեն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությանը նման կոչով դիմելու, քանի որ այդ ուժերից մի քանիսը նախկինում իշխանության հետ կոալիցիա են կազմել և տեսել ենք, թե ինչեր են արել և ինչերի վրա են փակել իրենց աչքերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով յոթ կուսակցությունների հայտարարությանը: