Հնչել են հստակ գնահատականներ․ Լիլիթ Մակունցը՝ 7 կուսակցությունների հայտարարության մասին

«Այս հայտարարությունը ոչ թե երկխոսության կամ համագործակցության մասին է, այլ հստակ գնահատականներ են: Քննադատությունը մի բան է, իսկ եզրակացություն հնչեցնելն այլ բան է: Ես սա չեմ ընկալել քննադատության համատեքստում, այլ դա եղել է գնահատական»,-անդրադառնալով յոթ կուսակցությունների՝ նախօրեին արված հայտարարությանը՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ինչ վերաբերում է դատական բարեփոխումների գործընթացին, Մակուցը նշեց, որ վեթինգ բառը փոխվում է, բայց բովանդակային առումով, միևնույն է, տեղի են ունենալու այն բոլոր չափանիշներին համապատասխան ստուգումները: