Կարաս Վայնսը՝ Ընկերների միջազգային տոնի կապակցությամբ հայտարարում է Karas Fest-ի անցկացման մասին

Կարաս Վայնսը՝ Ընկերների միջազգային տոնի կապակցությամբ հայտարարում է Karas Fest-ի անցկացման մասին

Կարաս Վայնս ընկերությունը Ընկերների միջազգային օրվա  կապակցությամբ հայտարարում է Karas Fest  երաժշտական փառատոնի անցկացման մասին՝ առաջարկելով տոնը նշել խաղողի այգիներում, համտեսելով «Կարաս» գինի և համեղ ընթրիք, վայելելով շքեղ մայրամուտը՝ The Band / Armenia ու Haik Solar & Arni Rock երաժշտության ներքո: «Ընկերության օրը հրաշալի հնարավորություն է Հայաստանում կամուրջների ստեղծման և արդեն գոյություն ունեցող կապերի ամրապնդման համար: Ուրախ միջավայրում՝ հաճելի երաժշտության ներքո, նշելով այս տոնը, մենք համախմբում ենք մեր ընկերներին, մարդկանց, ում համար ընկերությունը, նախ և առաջ, կենդանի ու անմիջական շփումն է, հավատարմությունն  ու վստահությունը»,-ասել են Կարաս Վայնս ընկերությունում: Միջոցառումը կազմակերպվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ: Karas Fest-ը անցկացվելու է հուլիսի 27-ին: Միջոցառման տոմսերը հասանելի են https://www.tomsarkgh.am/hy/event/42531/Friends-day-Karas-Fest.html    հղումով  և ներառում են Երևանից տեղափոխումը, գինու հյուրասիրություն և նվերներ: Մանրամասները՝ Կարաս Վայնս-ի ֆեյսբուքյան էջում: