Արցախի արտգործնախարարը դիվանագետներին շնորհավորել է նախարարության 26-ամյակի առթիվ

Արցախի արտգործնախարարը դիվանագետներին շնորհավորել է նախարարության 26-ամյակի առթիվ

Արցախի արտաքին գործերին նախարար Մասիս Մայիլյանը նախարարության դիվանագետներին շնորհավորել է ԱԳ նախարարության հիմնադրման 26-ամյակի առիթով: Նախարարը շնորհավորական ուղերձը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօր լրանում է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 26-ամյակը։ Սա լավագույն առիթն է շնորհավորելու բոլոր դիվանագետներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինչպես նաև ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում մեր հանրապետության մշտական ներկայացուցչությունների դիվանագետներին, ում ներկայումս վստահված է իրականացնել այս պատասխանատու առաքելությունը։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է իր հետևողական գործունեությունը արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, արտերկրում Արցախի դրական վարկանիշի ամրապնդման և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության շարունակական հզորացման ուղղությամբ»,- գրել է Մայիլյանը: