Գյումրիի տներից մեկում դի է հայտնաբերվել

Գյումրիի տներից մեկում դի է հայտնաբերվել

Հուլիսի 23-ին, ժամը 12:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մսի կոմբինատ» թաղամասի տներից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Գ.Ա.-ի (ծնված 1957 թ.) դին: