Սամվել Բաբայան. Հավաքվել է 25157 ստորագրություն

Սամվել Բաբայան. Հավաքվել է 25157 ստորագրություն

Ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն ուղղված ստորագրահավաքը: Դրա կապակցությամբ Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ ու մասնավորապես նշել, որ ձևաթերթիկների տվյալները մշակելուց և հաշվարկից հետո, ստորագրությունների ողջ փաթեթը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուսումնասիրությանը: Տեղերից ստացված ձևաթերթիկների ստորագրությունների քանակը 25.157 է: Ձևաթերթիկները մշակելուց հետո առկա ստորագրությունների քանակը ներկա պահին 22.855: Մշակման փուլը շարունակվում է: Այս մասին հայտնում է Panorama.am-ը: