Համացանցում հրապարակվել է ամենակարճ IQ-թեստը

Համացանցում հրապարակվել է ամենակարճ IQ-թեստը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկը ներկայացրել է երեք հարցից բաղկացած ամենակարճ IQ-թեստը, գրում է բրիտանական Mirror-ը: Նշվում է, որ թեստը ստեղծվել է դեռևս 2005-ին, որպես ճանաչողական ունակությունների ստուգում, սակայն միայն վերջերս է հրապարակվել համացանցում: Նոր թեստը ներառում է հետևյալ հարցերը. 1. Թենիսի ռակետն ու թենիսի գնդակը միասին արժեն 1.10 դոլար: Ռակետը գնդակից թանկ է մեկ դոլարով: Ի՞նչ արժե գնդակը: 2. Տեքստիլ գործարանի 5 մեքենաներ 5 րոպեի ընթացքում արտադրում են 5 ապրանք: Քանի՞ րոպեում 100 մեքենան 100 ապրանք կարտադրի: 3. Լճում ջրաշուշաններ են աճում: Ամեն օր դրանց թիվը կրկնապատկվում է: Հայտնի է, որ ջրաշուշանները ջրի մակերեսն ամբողջությամբ կծածկեն 48 օրվա ընթացքում: Քանի օր կպահանջվի, որպեսզի ջրաշուշանները ծածկեն լճի մակերևույթի կեսը: Գիտնականը նաև փորձ է անցկացրել տարբեր ոլորտներ ներկայացնող և կրթության տարբեր մակարդակ ունեցող 3000 մարդկանց շրջանում, որի արդյունքում մասնակիցների միայն 17 %-ն է կարողացել է ճիշտ պատասխաններ տալ: Պրոֆեսորը նշում է, որ թեստը միայն առաջին հայացքից է հեշտ թվում, այն կարելի է հեշտ հասկանալ բացատրելու դեպքում, բայց ճիշտ լուծման համար անհրաժեշտ է հրաժարվել պատասխանից, որն առաջինն է գալիս մտքին: Թեստի ամենատարածված պատասխաններն են, համապատասխանաբար, 10 ցենտ, 100 րոպե և 24 օր, որոնք, իհարկե, սխալ են: Իրականում ճիշտ պատասխաններն են 5 ցենտ, 5 րոպե և 47 օր: