ՀՅԴ-ն ոչ երկրորդական դեր է ունեցել այս դատական համակարգն ունենալու գործում. Բոշյան

«Հայտարարության ամբողջ ենթատեքստը հասկանալի է: Այդ հայտարարության տակ ստորագրել են այնպիսի ուժեր, որոնք այս դատական համակարգի կայացման գործընթացում ոչ երկրորդական դեր են խաղացել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով նախօրեին յոթ կուսակցությունների տարածած հայտարարությանը, թե իշխանությունն անթաքույց նպատակադրմամբ փորձ է անում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Նման մեղադրանքներից հետո, պատգամավորի դիտարկմամբ, տեղին չէ նստել նրանց հետ բանակցություններ վարելը: