Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Սիրիայում նոր գործողություն իրականացնել

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Սիրիայում նոր գործողություն իրականացնել

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է անհրաժեշտության դեպքում Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելու Անկարայի պատրաստակամության մասին: «Մենք չափազանց վճռական ենք Եփրատ գետից արևելք ընկած տարածքում գործողություն իրականացնելու հարցում»,- նախարարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 22-ին: Նրա խոսքերով, ռազմական միջամտությունը հնարավոր է, եթե Սիրիայում անվտանգության գոտի չստեղծվի և «մեր ուղղությամբ շարունակեն տարբեր սպառնալիքներ գալ»: Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն նաև հույս է հայտնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցում առաջընթացի վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 22-23-ը ԱՄՆ պատվիրակությունը Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի գլխավորությամբ Անկարայում բանակցություններ կվարի Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հիմնական թեմաները կլինեն Թուրքիայի անվտանգության հիմնախնդիրների լուծումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Սիրիայի հակամարտության կարգավորման» մասին 2254 բանաձևի իրականացումը, ինչպես նաև ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի քննարկումը: