Թրամփը հերքել է ԿՀՎ 17 լրտեսների կալանավորման մասին Իրանի պնդումը

Թրամփը հերքել է ԿՀՎ 17 լրտեսների կալանավորման մասին Իրանի պնդումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է 17 լրտեսների կալանավորման մասին Իրանի պնդումը: «ԿՀՎ լրտեսներին բռնելու Իրանի հայտարարությունը բացարձակ կեղծ է: Զրո ճշմարտություն: Պարզապես ևս մեկ սուտ և քարոզչություն, որոնք տարածվում են կրոնական ռեժիմի կողմից, որը անհաջողության է մատնվում և չգիտի ինչ անել: Նրանց տնտեսությունը մեռած է և կդառնա ավելի վատը: Իրանում լիակատար քաոս է», - Twitter-ում գրել է Թրամփը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էր հերքել ԿՀՎ լրտեսների մասին Իրանի հայտարարությունը: «Իրանական ռեժիմը ստի երկար պատմություն ունի... Ես կասկածի չափաբաժնով կվերաբերվեի Իրանի ցանկացած պնդման այն գործողությունների մասին, որ նրանք նախաձեռնել են»,- ասել է Պոմպեոն Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։