Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիաները այսօրվանից կշարունակվեն այլ ձևաչափով

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիաները այսօրվանից կշարունակվեն այլ ձևաչափով

Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում, Վրաստանի ՆԳՆ ղեկավարի հրաժարականի պահանջով ցույցերը կշարունակվեն այլ ձևաչափով՝ գրում է apsny.ge-ն: Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ առցանց հաղորդումներ կներկայացնեն հասարակությանը խորհրդարանի հարակից տարածքից: Երեկ՝ բողոքի ցույցերի 32-րդ օրը, ելույթ ունեցող զեկույցներին զուգահեռ կազմակերպվել էր բաց շուկա, որտեղ շուրջ 40 նոր ստարթափներ ներկայացրել են իրենց արտադրանքը վաճառքի համար: Կազմակերպիչների խոսքով՝ վաստակած գումարի մի մասը կգնա ակցիայի կազմակերպմանը: