«Ռուսթավի 2»-ի տնօրենին փոխարինող կհրավիրեն Եվրոպայից

«Ռուսթավի 2»-ի տնօրենին փոխարինող կհրավիրեն Եվրոպայից

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նոր սեփականատեր Կիբար Խալվաշին ցանկանում է հրավիրել ԱՄՆ-ից կամ Եվրոպայից կառավարիչ՝ հաղորդում է gazeta.ru-ն: Նա ասել է, որ չնայած այն բանին, որ իր կողմից նշանակված տնօրենը 24 ժամյա ռեժիմով ուսումնասիրում է իրավիճակը հեռուստաընկերությունում, հեռուստաալիքին պետք է արևմտյան փորձ ունեցող մեդիա մենեջեր: Խալվաշին իրավիճակը «շատ բարդ» է որակել: