Թուրքիայում հայտարարել են ամերիկյան Patriot-ի նկատմամբ ռուսական C-400-ի գերազանցության մասին

Թուրքիայում հայտարարել են ամերիկյան Patriot-ի նկատմամբ ռուսական C-400-ի գերազանցության մասին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօլուն համեմատել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերն ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի հետ, հաղորդում է NTV-ն: Դիվանագետի խոսքերով, ռուսական C-400-ները պաշտպանության միջոց են, որոնք պետք է ազատորեն օգտագործվեն: Նա դրանց ձեռքբերման հետ կապված Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ոչ մի պատճառ չի տեսնում: «Ռուսական C-400-ն առավել առաջադիմական ՀՕՊ համակարգ է, քան ամերիկյան Patriot-ը»,- ասել է Չավուշօղլուն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ C-400 համակարգը մարտական հերթապահության կանցնի 2020-ի սկզբին: