Պայքարը դաժան է լինելու․ հեղաշրջման գործընթաց է գնում

Վերջերս ավելի հաճախակի են սկսել մտահոգություններ հնչել առ այն, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները կոնսոլիդացնում են իրենց ուժերը և հակագրոհի են պատրաստվում։ Այսինքն՝ սկսել են դե ֆակտո խոսել հակահեղափոխության մասին։ Ըստ ձեզ, որքանո՞վ է հավանական, որ հակահեղափոխություն կլինի «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց․ «Գիտեք, դա կախված է գործող իշխանության՝ հարցի ընկալումից, և ժողովրդի դիմադրելու պատրաստակամությունից։ Վտանգն ավելին է, քան պատկերացնում եք։ Նրանք վաղուց են կոնսոլիդացված, ռևանշը շատ շուտ են սկսել։ Ես լրատվական ռադիոյով ասել էի, որ պայքարը շատ դաժան է լինելու, անզիջում, որովհետև լյութոկրատիան կամ գողապետությունը, իր կարծիքով, ամեն ինչ ունի կորցնելու, բայց միաժամանակ, թալանի տենչը, ինչպես նաև օտարահպատակությունը մնում է։ Այս ամենին, եթե ավելացնենք նախկին իշխանության գործելաոճը՝ անդեմ, անգույն, ապա կտեսնենք, որ այս գործընթացը սկսվել է։ Ինչքան էլ հաճելի չլինի, որպես քաղաքագետ պարտավոր եմ ասել, որ, ըստ էության, հիմա հեղաշրջման գործընթաց է գնում։ Հայաստանում սա դժվար է բացատրել, որովհետև հասարակագետների մեծ մասը կրթությամբ կամ գիտելիքով մնացել են սովետական ժառանգության լենինյան կոնցեպցիաների շրջանակներում»։ Լևոն Շիրինյանը նաև հավելեց․ «Ինչպես հիշում եք՝ սկզբում նրանք լուռ էին, շնչահեղձ էին, անսպասելի էր, որովհետև իրենց գերագույն գլխավոր հրամանատարի համար, որի կրթությունը զրոյական է, կրթվածություն գոյություն չունի, բարոյականության մասին չեմ խոսում, և որոշ ժամանակ սարսափի մեջ էին, որովհետև «Մերժի՛ր Սերժին» նշանակում էր Սերժին ձերբակալել, հետո դատարանը կորոշեր՝ մեղավոր է, թե ոչ։ Սակայն պարզվեց, որ այս առումով թավիշը բովանդակազուրկ էր, և գործը հանգեցվեց իշխանափոխության՝ հասկացությունը բովանդակազրկվելով գլորվեց, համակարգային փոփոխություններ տեղի չունեցան, հեղափոխությունը դանդաղեց, ընտրությունները ձգվեցին։ Հիմա ես կարծում եմ, որ հեղափոխության և հակահեղափոխության հարց չկա, կա Հայաստանի ապագայի հարց՝ հետադիմության և առաջադիմության»։     Մանրամասները՝ տեսանյութում։