Լիահույս եմ՝ Հրայր Թովմասյանը կունենա մասնագիտական արժանապատվություն և ճիշտ քայլ կկատարի

«Լիահույս եմ, որ Հրայր Թովմասյանը կունենա մասնագիտական և մարդկային արժանապատվություն և ճիշտ քայլ կկատարի»,-անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին՝ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Նրա խոսքով՝ եթե ՍԴ նախագահի կողմից այս ողջախոհությունը չցուցաբերվի, ապա սահմանադրական մարմիններն արդեն իրենց խոսքը պետք է ասեն, նկատի ունեմ՝ կատավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին և ՀՀ նախագահին։