Գիտնականները կապ են գտել հեռուստացույցի և դեպրեսիայի միջև

Գիտնականները կապ են գտել հեռուստացույցի և դեպրեսիայի միջև

Կանադացի գիտնականները պարզել են, որ հեռուստացույց դիտելը և սոցիալական ցանցերի օգտագործումը դեռահասների մոտ դեպրեսիա է առաջացնում: Այս մասին գրում է JAMA Pediatrics-ը: Սոցիալական մեդիայում և հեռուստատեսային ծրագրերում երեխաները հաճախ տեսնում են ավելի բարեկեցիկ հասակակիցների կերպարներ, ինչը նվազեցնում է նրանց ինքնագնահատականը և հանգեցնում տրամադրության վատթարացման: Միևնույն ժամանակ, դեռահասները որքան շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում և հեռուստատեսության առջև, այնքան ավելի լուրջ են դառնում դեպրեսիայի ախտանիշները: Հետազոտողները նաև նշել են, որ տեսախաղերը և համակարգչի օգտագործումը չեն ազդում դեռահասների տրամադրության վրա: