Բռնությունը, որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ, անընդունելի է. Գայանե Աբրահամյան

Բռնությունը, որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ, անընդունելի է. Գայանե Աբրահամյան

«Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք, ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկիրն էլ, անտառներն էլ, Սևանն էլ կարող են ծախել ու հոշոտել… «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Հակոբ Սիմիդյանը, նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տեղում են, խնդիրները կլուծվեն, բայց կարևորը պետք է վերջապես հասկանալ և ընդունել, որ բռնությունը, որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ, անընդունելի է և պետք է բացառել մեր հարաբերությունների բոլոր մակարդակներում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը։