Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 13 ոստիկան. Նախարարը մանրամասներ է հայտնել

Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 13 ոստիկան. Նախարարը մանրամասներ է հայտնել

Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։ Այս մասին ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։