Գազավորվածից վտանգավոր. Բժիշկներն անվանել են ատամները քայքայող ըմպելիքը

Գազավորվածից վտանգավոր. Բժիշկներն անվանել են ատամները քայքայող ըմպելիքը

Բեռնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կարկադե թեյը (հիբիսկուսի չորացրած ծաղկաթերթերը) ամենավտանգավորն է ատամների էմալի համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Swiss Dental Journal-ում: Մասնագետներն օգտագործել են 300 կաթնատամ և 1020 սովորական ատամներ, որոնք մնացել են ատամնաբույժների կաբինետներում: Բժիշկները երկու րոպե ատամն ընկղմել են այս կամ այն հեղուկի մեջ, որից հետո չափել են էմալի կարծրությունը: Հայտնաբերվել է, որ առավել մեծ էրոզիա առաջացնում է կարկադե թեյը: Դրան հաջորդում են Fanta, Coca և Pepsi գազավորված ըմպելիքները: Էմալի քայքայման հիմնական գործոնը եղել է pH ցուցանիշը: Որքան այն բարձր է, այնքան բարձր է թթվայնությունը: Image result for Опаснее газировки Թթվային խմիչքները կարող են անվտանգ դարձնել կալցիում պարունակող հավելումները: Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս խմել արագ և մեծ կումերով, դրանով իսկ նվազեցնելով ատամների թթվային միջավայրի հետ փոխազդեցության ժամանակը: Եվ խմելուց հետո լվանալ ատամները կամ բերանը ողողել ջրով, եթե ձեռքի տակ ատամի խոզանակ չկա: Image result for Опаснее газировки