Կատալոնիայի հռչակագիրը, որը կոչ էր անում վերացնել միապետությունը, հակասահմանադրական է ճանաչվել

Կատալոնիայի հռչակագիրը, որը կոչ էր անում վերացնել միապետությունը, հակասահմանադրական է ճանաչվել

Իսպանիայի սահմանադրական դատարանը որոշել է չեղարկել Կատալոնիայի խորհրդարանի հռչակագիրը, որը կոչ էր անում վերացնել միապետությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով La Vanguardia-ին: Խոսքը բանաձևի մասին է, որը հավանություն էր ստացել տարածաշրջանային պալատի կողմից անցած տարվա հոկտեմբերին: Դրանում խորհրդարանը քննարկում էր «Ֆիլիպ VI թագավորի դիրքորոշումն ու նրա միջամտությունը կատալոնական կոնֆլիկտին»: Բաից այդ, հռչակագրում ասվում էր «հանրապետական արժեքների և միապետության հնացած ու ոչ դեմոկրատական ինստիտուտի վերացման հակվածությունը»: Իսպանիայի ՍԴ-ի որոշմամբ՝ այդ երկու կետերը հակասահմանադրական են ճանաչվել: 2017թ. հոկտեմբերին Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեից հետո պետության ղեկավարը դիմեց ժողովրդին՝ նշելով, որ Կատալոնիայի իշխանությունները խախտել են երկրի սահմանադրությունը: