WP-ն անվանել է նախագահ Թրամփի հինգ խոշոր ձախողումները

WP-ն անվանել է նախագահ Թրամփի հինգ խոշոր ձախողումները

The Washington Post-ը փորձել է նշել հինգ ամենացածր կետերը Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում: Նշվում է, որ խոսքը այն ժամանակահատվածի իրադարձությունների կամ հայտարարությունների մասին է, երբ Միացյալ Նահանգների ղեկավարը եղել է Դոնալդ Թրամփը: Հինգերորդ տողում վերջին միջադեպն է, երբ ԱՄՆ նախագահը կոնգրեսի կին-դեմոկրատներին, որոնց ծնողները միգրանտներ են եղել, առաջարկել է հայրենիք վերադառնալ և օգնել իրենց պետություններին, որտեղ կառավարությունները «լիակատար աղետ են»: Ընդգծվում է, որ նրա խոսքերը «անթույլատրելի ռասիզմ էին»: Չորրորդ տողում Թրամփի հայտարարությունն է, որտեղ նա խոստովանել է, որ «սիրահարվել է» Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընին: Երրորդ դրվագը կապված է ամերիկացի առաջնորդի Պուերտո Ռիկոյի մասին հայտարարություններին: Երբ կղզին պայքարում էր «Մարիա» փոթորիկի հետևանքների դեմ, Թրամփը տեղի բնակիչներին անվանել է ծույլ և հայտարարել, որ նրանք ուզում են, որ ամեն ինչ անեն իրենց փոխարեն: Երկրորդ տեղում Թրամփի մեկնաբանությունն է Charlottesville-ում բռնության դեպքերից հետո: Միջադեպից հետո Թրամփը հայտարարել է, որ երկու կողմում էլ «շատ լավ մարդիկ» են եղել: Առաջին հորիզոնականում մեքսիկացի երեխաների բաժանման քաղաքականությունն է, որն իրականացվել է Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի կողմից, թեև նա «ստել է», հայտարարելով, որ այն պարտադրվել է դեմոկրատների կողմից: Նյութի հեղինակի կարծիքով, թվարկվածի մեջ ամենասարսափելին այն է, որ այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Թրամփի նախագահության ընդամենը 2.5 տարում: