Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին

Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին

Այսօր ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցն է: Երեք տարի առաջ, այս օրը զինված անձանց խումբը խուժեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Իրենց ծառայողական ու պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ: Այդ ողբերգությունից մեկ տարի անց հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ հավերժացնելով դավադիր գնդակից զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անունները: Հուլիսի 17-ին, ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմը այցելեցին պարեկապահակետային ծառայության գունդ: Ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ խոնարհեցին ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Առավոտից ՊՊԾ գունդ էին այցելում նաև պարզապես քաղաքացիներ, որ եկել էին երախտագիտության տուրք մատուցելու իրենց անվտանգությունն ու ապահովությունը կյանքի գնով պաշտպանած ոստիկանների պայծառ հիշատակին և հավաստելու հետայսու այսպիսի ողբերգությունները բացառելու համաժողովրդական կամքը: https://www.youtube.com/watch?v=g6xJftNmuqk