Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. Armtimes.com

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. Armtimes.com

Իջևանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժածների թիվը հասել է 13-ի. որոնցից մեկը ցուցարար է, մյուսները՝ ոստիկան: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:  ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային և քթի վնասվածքով: «Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելեց գլխավոր բժիշկը: «Մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում ոստիկաններ են, քաղաքացիական անձինք, որպես այդպիսին, չեն գալիս, փախչում են, որ պատվիրատուներին չմատնեն: Բնականաբար, որ գան, գրանցվեն, ոստիկանները գալու են ու հարցաքննեն, դրա համար էլ խուսափում են, փախնում են տները»,- ասաց Վազգեն Մարգարյանը: Ցուցարարները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իջևանում բախումներ են եղել ոստիկանության և միջպետական ճանապարհը փակած ցուցարարների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են բացել ճանապարհը: