ԱՄՆ-ը պետք է դադարեցնի զենքի վաճառքը տարածաշրջանի պետություններին. Զարիֆը Վաշինգթոնին հիշեցրել է Սադամ Հուսեյնին աջակցելու մասին

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի զենքի վաճառքը տարածաշրջանի պետություններին. Զարիֆը Վաշինգթոնին հիշեցրել է Սադամ Հուսեյնին աջակցելու մասին

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Միացյալ Նահանգներին հրաժարվել քաղաքականությունից, որը նրանք ժամանակին իրականացրել են Իրաքում՝ աջակցելով 1980 թ.-ին Իրանի ժողովրդի դեմ պատերազմի ընթացքում Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի նողկալի հանցագործություններին», հաղորդում է Tasnim-ը: «Ութ տարվա ընթացքում Սադամը մեր քաղաքները ռմբակոծել է Արևմուտքի և Արևելքի տրամադրած հրթիռներով ու ռումբերով»,- Twitter-ում գրել է Զարիֆը: «Մինչդեռ ոչ ոք Իրանին չի վաճառել որևէ պաշտպանական միջոց: Մենք այլընտրանք չունեինք, քան սեփականը ստեղծելը: Այժմ նրանք բողոքում են: Խնդիրը շրջանցելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի զենք վաճառել Սադամի ռեինկառնացիաներին», - հավելել է նա: Իրաքը, նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի գլխավորությամբ, 1980 թ.-ի սեպտեմբերի 22֊-ին առանց պատերազմ հայտարարելու ներխուժեց Իրան: Զարիֆը նաև տեղադրել է ամերիկյան հրթիռների լուսանկարներ, որոնք օգտագործվել են Եմենի ժողովրդի դեմ և իսրայելական հարձակումների նկարներ, որոնք ուղղված են Պաղեստինի ժողովրդի դեմ: Իրանի բարձրաստիճան դիվանագետի թվիթը հայտնվել է այն բանից հետո, երբ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը, ըստ ամենայնի, պատրաստ է հրթիռային ծրագրով բանակցություններին: Զարիֆը նշել է, որ Պոմպեոն և Թրամփը սխալ են մեկնաբանել Իրանի արտգործնախարարի հրապարակային հայտարարությունները, որոնցում նա կրկնել է, որ եթե Վաշինգթոնը «ուզում է խոսել հրթիռների մասին, նա պետք է դադարի զենք, այդ թվում, հրթիռներ վաճառել տարածաշրջանի պետություններին»: