Դա ցինիկ սուտ է․ Մեյը քննադատել է Պուտինի խոսքերը լիբերալիզմի մասին

Դա ցինիկ սուտ է․ Մեյը քննադատել է Պուտինի խոսքերը լիբերալիզմի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն կարծիքին, թե ազատական գաղափարախոսությունը հնացել է՝ հաղորդում է TASS- ը: «Դա ցինիկ սուտ է», - ասել է նա։ Մեծ Բրիտանիայի վարչապետը Պուտինի այս հայտարարությունը մարտահրավեր է համարել: Նա բացատրել է, որ եվրոպական երկրները, որոնք հիմնված են լիբերալ գաղափարախոսության վրա, զարգանում են ժամանակին համընթաց և ոչ մի դեպքում հետ չեն մնում մյուսներից։ Նա շեշտել է, որ ազատական համակարգը հնացած չէ: