Ռուսաստանը հանդես է եկել Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների դեմ

Ռուսաստանը հանդես է եկել Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների դեմ

ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունի Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Tass-ը: Զախարովան նշել է, որ այդ հարցը գտնվում է Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերությունների ոլորտում: ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը չի կարող ընդունել այդ քաղաքականությունը, երբ միակողմանիորեն և ագրեսիվորեն ճնշում գործադրելով՝ երկրները առաջ են տանում իրենց շահերը: Ըստ Զախարովայի՝ պատժամիջոցներով ճնշումը չպետք է լինի միջազգային քաղաքականության և դիվանագիտության հիմքը: «Դա հանգեցնում է շատ ծանր հետևանքների», - ասել է նա: