Նիկոլ Փաշինյանը Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին

Նիկոլ Փաշինյանը Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի  կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում։  ՀՀ վարչապետը հավելեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կառուցակարգերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ պետք է խոսել: «Կարող եմ ասել, որ քաղաքական մակարդակի շփումներում և՛ Եվրախորհուրդը, և՛ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը: