Մադոննային մեղադրել են ռասիզմի մեջ նրա երեխաների լուսանկարների պատճառով

Մադոննային մեղադրել են ռասիզմի մեջ նրա երեխաների լուսանկարների պատճառով

Փոփ թագուհի Մադոննան մեղադրվում է ռասիզմի մեջ: Համացանցի օգտատերերը աստղային մայրիկին մեղադրել են իր երեխաների կրեատիվ լուսանկարները Instagram-ում հրպարակելու համար: 60-ամյա Մադոննան հրապարակել է իր սևամորթ զույգ դուստրերի՝ Ստելայի և Էսթերի լուսանկարները։ Նա օգտագործել է ձմերուկի կտորը որպես զգեստ կամ կիսաշրջազգեստ։ Մադոննան, սակայն հաշվի չի առել այն փաստը, որ կարծրատիպ կա, որ աֆրոամերիկացիները ձմերուկ են սիրում, և նման մեկնաբանությունը վիրավորական է դիտվում։ «Սպիտակամորթ մարդիկ դեռևս ստրկատիրական ժամանակներում ծաղրել են սևերին ձմերուկի հանդեպ նրանց սիրո համար։ Համոզված եմ, որ Մադոննան գիտի այդ մասին, նա սպիտակ կին է, որ սև երեխաներ է դաստիարակում և պետք է գիտակցի իր գործողությունները»,- գրել է օգտատերերից մեկը Twitter- ում։ https://twitter.com/MamaSophia666/status/1151002349592334341?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1151002349592334341&ref_url=https%3A%2F%2Fwww.segodnya.ua%2Flifestyle%2Fshowbiz%2Fmadonnu-obvinili-v-rasizme-iz-za-fotografiy-ee-detey-1302864.html