Նեյրոցանցը կարողանում է 20 քայլով հավաքել ռուբիկ-կուբիկը

Նեյրոցանցը կարողանում է 20 քայլով հավաքել ռուբիկ-կուբիկը

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են արհեստական ինտելեկտ, որը սովորել է մարդուց ավելի արագ հավաքել ռուբիկ-կուբիկը։ Ըստ Nature Machine Intelligence ամսագրի՝ DeepCubeA արհեստական նեյրոցանցը լուծումը գտնում է՝ հակառակ ուղղությամբ շարժվելով: Այն օգտագործում է մի մեթոդ, որը հիմնարար կերպով տարբերվում է մարդկային տրամաբանությունից, և «դասավորում» է քայլերը` արդեն առաջին քայլից հավաքված խորանարդից։ DeepCubeA-ը խորանարդը հավաքել է միջինը 20 քայլով ռեկորդային մեկ վայրկյանում։ Մարդու կողմից սահմանված համաշխարհային ռեկորդը 4 վայրկյան է մոտ 50 քայլով։