Քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են 143 երկրներում, մահմեդականներինը`140․ հետազոտություն

Քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են 143 երկրներում, մահմեդականներինը`140․ հետազոտություն

Կրոնական սահմանափակումները զգալիորեն աճել են վերջին տասը տարիների ընթացքում, ոչ միայն ավտորիտար երկրներում, այլև արևմտյան ժողովրդավարական երկրներում: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Pew հետազոտական կենտրոնին, որը պարզել է, որ 2017թ. 52 կառավարություններ լրջորեն սահմանափակել են կրոնական դավանանքի գործունեությունը: 2007-ին նրանք 40-ն էին: Կրոնական դրդապատճառներով հակամարտող երկրների թիվը 39-ից հասել է 56-ի: Քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են աշխարհի 143 երկրներում, մահմեդականներինը`140: Կրոնական դավանանքի վրա ճնշման ամենաբարձր աճը, մասնավորապես իսլամի վրա նկատվում է Եվրոպայում. 2007-2017թթ. 20 երկրներ սահմանափակումներ են մտցրել՝ կապված մահմեդական կանանց արտաքին տեսքի հետ: