Գերմանիայի կառավարությունն ընդունել է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին

Գերմանիայի կառավարությունն ընդունել է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին

Գերմանիայի կառավարությունը հուլիսի 17-ին կայացած նիստում ընդունել է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին: Այդ մասին ասված է նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ՝ տեղեկացնում է TASS-ը: 2020 թվականի մարտից ծնողներն իրենց երեխաների մանկապարտեզ կամ դպրոց ընդունվելուց առաջ պետքէ ներկայացնեն այն բանի հաստատումը, որ երեխան պատվաստված է կարմրուկի դեմ: Պարտադիր պատվաստում կսահմանվի նաև դայակների, մանկապարտեզների, դպրոցների անձնակազմի, բժշկական և այլ հասարակական հիմնարկությունների, այդ թվում փախստականների կենտրոնների աշխատակիցների համար: Խախտողներին սպառնում է տուգանք մինչև 2,5 հազար եվրո: Երեխաներին, որոնք պատվաստված չեն լինի, պարզապես չեն ընդունի մանկարպարտեզ: Image result for կարմրուկի Õ¤Õ¥Õ´ պարտադիր ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Արդեն աշխատանքի ընդունված չափահասները պետք է պատվաստման մասին համապատասխան հաստատումը ներկայացնեն ամենաուշը մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը: Image result for կարմրուկի Õ¤Õ¥Õ´ պարտադիր ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶