Քուրդիստանում  հարձակման են ենթարկվել թուրք դիվանագետները․ կան զոհեր

Քուրդիստանում հարձակման են ենթարկվել թուրք դիվանագետները․ կան զոհեր

Չորեքշաբթի՝ հուլիսի 17-ին, Քուրդիստանում հարձակման են ենթարկվել երեք թուրք դիվանագետներ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Թերթը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում: Հրաձգության արդյունքում թուրք հյուպատոսը սպանվել է: Մի քանի այլ մարդկանց ընկերակցությամբ նա ճաշում էր ռեստորանում, որտեղ զինյալները կրակ են բացել: Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատել է Էրբիլում հյուպատոսության աշխատակցի մահը: Բացի այդ, դեպարտամենտը ավելացրել է, որ դեպքի պահին սպանված աշխատակիցը գտնվել է հյուպատոսարանի տարածքից դուրս: «Մենք դիմել ենք Իրաքի և տարածաշրջանի իշխանություններին` խնդրելով անհապաղ գտնել հարձակման պատասխանատուներին »,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն: