Բենքսին Բրիտանիայում Ռեմբրանտից և Վան Գոգից հայտնի է․ հարցում

Բենքսին Բրիտանիայում Ռեմբրանտից և Վան Գոգից հայտնի է․ հարցում

Բրիտանացիները իրենց սիրելի նկարիչը համարել են խորհրդավոր անանուն Բենքսիին: YouGov» հետազոտական ընկերության արդյունքները հրապարակել է The Sun թերթը։ Հարցմանը մասնակցել է երկու հազար մարդ: Նրանց խնդրել են անվանել իրենց սիրած նկարչի կամ քանդակագործի անունը: Արդյունքում, առաջինը Բենքսին է: Նա առաջէ անցել Լեոնարդո դա Վինչիից, Վինսենթ Վան Գոգից և Ռեմբրանտից: Արվեստաբան Մել Շերվուդի խոսքով՝ այս արդյունքը ցույց է տալիս, որ փողոցային արվեստը շատ տարածված է Բրիտանիայում: Անանուն նկարիչը շատ բան է արել թանգարանների և պատկերասրահների գանձերը փողոցներ բերելու համար։ Հիշեցնենք, որ փողոցային արվեստագետի իրական անունը դեռևս առեղծված է: Կան տարբերակներ, որ դա կարող է լինել Ռոբերտ Բենքսը, Ռոբին Քանինգհեմը կամ բրիտանացի երաժիշտ Ռոբերտ Դել Նայան: Նկարչի ստեղծագործությունները նվիրված են մեր ժամանակի ամենահրատապ խնդիրներին: