Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ստորագրել է մի շարք օրենքներ: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2019-2022 թվականների ծրագրի մասին», «Հանրաքվեի մասին» եւ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։