Նախարարը, ցավոք սրտի, չէր բարեհաճել ներկա գտնվել քննարկմանը. Սերգեյ Բագրատյան

«Սևանի խնդիրն այսօր չի առաջացել, այլ 64թվականից: Ողջամիտ կասկածներ կան, որ ջրի բարձրացում տեղի չի ունեցել այն պատճառով, որ օբյեկտների շահագրգիռ անձինք չեն թողել, քանի որ այդ տարածքները կարող էին ջրասույզ լինել»,-ասաց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքով՝ պետք է միջոցառումներ իրականացնել ջուրը վեց մետր բարձրացնելու համար: