Եթե այս միտումը շարունակական լինի, մեծ հաշվով կնվազեցնի ապստամբության հավանականությունը

Այսօր լրանում է Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գրավման երրորդ տարին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր իշխանությունները փորձում են ի չիք դարձնել այն անջրպետը, որը կար հասարակության և իշխանությունների միջև: Անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման պատճառներին՝ Մանուկյանը նշեց. «Պատճառը առաջին հերթին իշխանության կողմից վարվող քաղաքականության և հասարակության միջև անջրպետն էր, ինչը դրսևորվում էր տարբեր փուլերով: Հնարավո՞ր է, որ այս գործընթացը կատալիզատոր հանդիսացավ, հնարավոր է»,-ասաց պատգամավորը: