Բիլ Գեյթսը միլիարդատերերի եռյակում զիջել է դիրքերը

Բիլ Գեյթսը միլիարդատերերի եռյակում զիջել է դիրքերը

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատերերի վարկանիշում առաջին անգամ իջել է երկրորդ տեղից: Նշվում է, որ սա տեղի է ունեցել առաջին անգամ վարկանիշի 7 տարվա պատմության մեջ: LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն շրջանցել է Գեյթսին և հայտնվել երկրորդ տեղում 107.6 մլրդ դոլարով, ինչը 200 միլիոնով ավելի է Գեյթսի կարողությունից: Առաջին տեղում կրկին Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն է: